A
A
Ֆուտբոլի առաջնությունում ընդմիջում է
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի թիմերը սկսել են նախապատրաստվել 2013-14 թթ. առաջնության երկրորդ կեսին: Ամանորյա կարճատեւ արձակուրդից առաջինը վերադարձավ Երեւանի «Արարատը», որը հունվարի 5-ին անցկացրեց առաջին մարզումը, իսկ հաջորդ օրը մեկնեց Ծաղկաձոր` ուսհավաքի: Հունվարի 6-ին սկսեց պարապմունքները Գյումրիի «Շիրակը»: Երեկ արձակուրդից վերադարձան Երեւանի «Փյունիկն» ու «Ալաշկերտը», իսկ այսօր` Երեւանի «Բանանցը»: Առայժմ լռում է «Միկայի» պաշտոնական կայքը, իսկ Կապանի «Գանձասարից» եւ Երեւանի «Ուլիս»-ից դեռեւս որեւէ տեղեկություն չկա, քանի որ այդ ակումբները ընդհանրապես կայք չունեն: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում այժմ ընդմիջում է հայտարարված: Մրցաշարը կվերսկսվի մարտի 1-ին, երբ տեղի կունենան 15-րդ տուրի հանդիպումները: