Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ պայմաններ լրագրողների համար

Նորություններ Սպորտ
sport-sochi-14

Սոչիում շահագործման է հանձվել 2014 թ օլիմպիական ձմեռային խաղերի մամուլի կենտրոնը: Ինչպես տեղեկացնում է խաղերի պաշտոնական կայքը, այն զբաղեցնում է 158 հազար քառակուսի մետր տարածք եւ միանգամից կարող է հյուրընկալել 8000 լրագրողի: Խաղերի օրերին մամուլի կենտրոնում կգործի 4 մամուլի սրահ, որոնք անվանել են գրողների անուններով` «Պուշկին», «Տոլստոյ», «Դոստոեւսկի», «Չեխով»: Մամուլի ասուլիսներին տեքստերը կթարգմանվեն 8 լեզվով` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, չինարեն, կորեերեն եւ ճապոներեն: Մամուլի կենտրոնը գտնվում է մարզակառույցների անմիջական հարեւանությամբ: Լրագրողները հատուկ ճոպանուղով 45 րոպեում կարող են հասնել անգամ բարձրլեռնային գոտում գտնվող մարզակառույցներ: