Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թող Հայաստանը լինի անկախ»

Նորություններ Քաղաքականություն
Untitled-1

«Թող Հայաստանը լինի անկախ երկիր, որովհետև ոչ ոք չի պատկերացնում՝ ինչ ասել է ապրել առանց պետականության», - 2014 թ.-ի համար հայերին այս բարեմաղթանքն է հղում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության  փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։ Քաղաքականությունից զատ, նա մարդկանց սեր է ցանկանում. «Հայերը սովոր են սիրել մարդկանց, պարզապես սիրել մարդուն, այլ ոչ թե իր ընտանիքի անդամներին»։ Տիկին Սեդրակյանը վստահ է՝ 2014 թվականը Հայաստանի համար կլինի բեկումնային. «Սակայն հայերը և Հայաստանը սովոր են բարդ տարիների, ինձ թվում է, որ դժվարությունները հայի հոգեբանական ոլորտի մի մասն են կազմում, այնպես որ՝ կհաղթահարեն»։