20 000-ՈՎ ՏՈՒՆ ԿՊԱՀԵ՞Ս
Աջակցիր «Ա1+»-ին2000թ-ից սկսած` Գյումրու Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող 23 նախակրթարաների աշխատակիցների աշխատավարձը 3 անգամ բարձրացել է:
Այս տարի էլ նախակրթարանների աշխատակիցների աշխատավարձերը 54 տոկոսով բարձրացվել են, եւ թվով 560 աշխատողներ, ըստ քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հովհաննես Կարապետյանի, հունվար ամսից նախկին 13 000-ի փոխարեն կստանան 20 000 դրամ աշխատավարձ:
Ըստ պարոն Կարապետյանի` առայժմ միայն ավելացել են դաստիարակների եւ նրանց օգնականների աշխատավարձերը, իսկ նախակրթարաններում աշխատող մյուս աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում առայժմ չի սպասվում:
Օպտիմալացման ծրագրով անցած տարի նույն հարկի տակ են միավորվել Գյումրու թիվ 2, 28 եւ 6, 15 նախակրթարանները, ինչի արդյունքում աշխատանքից ազատվել է 12 աշխատակից: Այս տարի, քաքապետարանի կրթության բաժնի պետ Հովհաննես Կարապետյանի հավաստմամբ, Գյումրու նախակրթարաններին օպտիմալացման վտանգ չի սպառնում:
Տեղեկատվությունը տրամադրել է «Ցայգ» հ/ը: