A
A
Արգենտինայում գովերգում են մրցակցին (տեսանյութ)
Tigre Ariel երաժշտական խումբը ունկնդիրներ հավաքելու համար հաճախ երգեր են նվիրում ֆուտբոլիստներին:
Մասնավորապես, արգենտինացի երաժիշտները արդեն երգեր է ձոնել Դիեգո Մարադոնայի եւ Լիոնել Մեսիի մասին: Սակայն խմբի վերջին գործն անակնկալի է բերել նրանց հայրենակիցներին: Բանն այն է, որ Tigre Ariel-ը գովերքում է Արգենտինայի հավաքականի ամենասկզբունքային մրցակցի` Բրազիլիայի ընտրանու հարձակվող Նեյմարին:
Պարզվում է, որ խմբի մեներգիչը ծնունդով Բրազիլիայից է, եւ հենց նա է առաջարկել երգ նվիրել նաեւ իր հայրենակցին: