Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը բասկյան շախմատում 11-րդն է

Սպորտ
856080317ad7b0ec2e8521a1fdfcee20

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը համեստ տեղ զբաղեցրեց Չինաստանում ավարտված շախմատային մրցաշարում:
Պեկինում ընթացող համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող բասկյան շախմատի մրցումներում (մրցակիցները միանգամից մրցում են երկու խաղատախտակի վրա) մեր գրոսմայստերը 10 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ 16 մասնակիցների մեջ գրավեց 11-րդ տեղը:
Ցավալին այն է, որ վերջին տուրից առաջ Լեւոն Արոնյանը դեռ հավակնում էր մրցանակային տեղերին, սակայն նա եզրափակիչ երկու պարտիաներում պարտվեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին եւ կորցրեց լավ շանսը: