Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմատական փոփոխություններ «Ալաշկերտում»

Սպորտ
7a48869ce843d44885a2580c23381886

Երեւանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը ինը ֆուտբոլիստների հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտի» ղեկավարությունը հրաժարվել է Էդվարդ Հովհաննիսյանի, Արա Հովհաննիսյանի, Բենիկ Հովհաննիսյանի, Ռազմիկ Հովհաննիսյանի, Ցոլակ Բեգլարյանի, Սուրեն Գալստյանի, Տիգրան Հախնազարյանի, Դավիթ Մինասյանի եւ Գարեգին Մաշումյանի ծառայություններից:

Իսկ ահա թիմի գլխավոր ռմբարկու Միհրան Մանասյանը պատրաստվում է փորձաշրջան անցնել արտերկրում:

Հայաստանի առաջնության ետնապահի մարզչական շտաբի տեսադաշտում հայտնվել են մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում Հովհաննես Գրիգորյանը, Նարեկ Դավթյանը, Արթուր Բարսեղյանը, Գեւորգ Օհանյանը, Աղվան Հայրապետյանը, Հայկ Իշխանյանը, Նորայր Գյոզալյանը, պատանի դարպասապահ Տրդատ Ասրյանը: Ակումբի ղեկավարությունը բանակցում է նաեւ փորձառու Աղվան Մկրտչյանի հետ:

«Ալաշկերտը» մարզումները կվերսկսի 2014 թ հունվարի 9-ին: Թիմը երկու արտասահմանյան ուսումնամարզական հավաք է նախատեսել Թուրքիայում: Հենց դրանցից հետո պարզ կդառնա, թե ովքեր կպաշտպանեն «Ալաշկերտի» գույները Հայաստանի առաջնության երկրորդ կեսում: