Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կմեկնի Ռուսաստան

Սպորտ
2cd52f1e7168cc753665bcce37ebef68

ՈւԵՖԱ-ի նստավայր Նիոնում կայացավ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:
Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, այս փուլում ուժերը կչափի Ռուսաստանի «Զենիթի» հետ:

Առաջին խաղը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, իսկ պատասխանը` Դորտմունդում:

1/8 եզրափակիչի մյուս զույգերը այսպիսի տեսք ունեն.
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Միլան» (Իտալիա) - «Ատլետիկո» (Մադրիդ, Իսպանիա)
«Բայեր» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Չելսի» (Անգլիա)
«Շալկե-04» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)
«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)
Առաջին հանդիպումները տեղի կունենան 2014 թվականի փետրվարի 18-19-ին եւ 25-26-ին առաջինը նշված թիմերի դաշտերում: