Դավիթ Սաֆարյանը` Հայաստանի լավագույն մարզիկ
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքներով՝ 2013 թվականի թիվ մեկ մարզիկ է ճանաչվել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը:
Այս տարվա աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը վաստակել է 220 միավոր: Նրանից 33 միավորով ետ է մնացել հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Հայաստանի 2013 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակն այսպիսի տեսք ունի.
1. Դավիթ Սաֆարյան (ազատ ոճի ըմբշամարտ) - 220 միավոր
2. Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ) - 187
3. Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ըմբշամարտ) - 155
4. Ռոման Ամոյան (հունահռոմեական ըմբշամարտ) - 119
5. Աշոտ Դանիելյան (սամբո) - 109
6. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն) - 88
7. Արամ Ավագյան (բռնցքամարտ) - 75
8. Մաքսիմ Մանուկյան (հունահռոմեական ըմբշամարտ) - 52
9 - 10. Մուսա Մուրթազալիեւ (ազատ ոճի ըմբշամարտ) - 49
9 -10. Արթուր Շահինյան (հունահռոմեական ըմբշամարտ) - 49
Հարցմանը մասնակցած 22 մարզական լրագրողներն իրենց հարցաթերթիկներում հիշատակել են նաեւ շախմատիստներ Լիլիթ Մկրտչյանի, Զավեն Անդրիասյանի, բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյանի, Հենրիկ Մոքոյանի, սամբիստներ Տիգրան Կիրակոսյանի, Սոսե Բալասանյանի, Մավրիկ Նասիբյանի, Երջանիկ Կարապետյանի եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյանի անունները:
Տարվա լավագույն թիմ է ճանաչվել Եվրոպայի անհատական - թիմային առաջնությունում 3-րդ տեղը գրաված Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը: