Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 2-րդ տեղում է

Սպորտ
bfd9b44c52d25edf4207fd349ea494a4

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը երկրորդ տեղը գրավեց Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի կայծակնային շախմատի մրցաշարում։

Մեր գրոսմայստերը 30 հնարավորից վաստակեց 19,5 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Սերգեյ Կարյակինը: Նրանց միջեւ կայացած պարտիաների հաշվարկով մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի շախմատիստը (1,5:0,5):