Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց մրցակցին

Սպորտ
2be77d769623aba45b2fec61cbbded02

Հայաստանի շախմատիստները շարունակում են Կալկաթայի միջազգային մրցաշարի գլխավոր մրցանակի համար պայքարը:

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը այսօր կայացած 8-րդ եւ 9-րդ տուրերում հաղթեց համապատասխանաբար հնդիկ Մուրալի Կարտիկեանին եւ վրացի Տորնիկե Սանիկիձեին: Նա այժմ 7 միավորով վրացի գրոսմայստեր Լեւան Պանցուլայայի եւ ռուսաստանցի Միխայիլ Մոժարովի հետ կիսում է առաջին հորիզոնականը:

Վերջին 10-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը կմրցի ռուսաստանցի գրոսմայստեր Իվան Պոպովի հետ: Հաղթանակի դեպքում նա միանշանակ կգրավի առաջին տեղը:

ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս.Պետրոսյանը վաստակել է 6,5 միավոր եւ զբաղեցնում է 7-րդ տեղը: Մեր մյուս մասնակիցները` գրոսմայստերներ Լեւոն Բաբուջյանը եւ Հովիկ Հայրապետյանը, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի կանանց վարպետ Մարիա Գեւորգյանը, բավականին միավորներ են կորցրել եւ այլեւս չեն կարող հասնել առաջատարներին: