«Ծերունի ֆուտբոլիստները»
Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Մարկ Շվարցերը դարձավ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլում նորամուտը նշած ամենատարեց ֆուտբոլիստը:
Ավստրալացի դարպասապահը երեկ մասնակցել է «Ստյաուայի» հետ խաղին, քանի որ անգլիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանգիստ է տվել թիմի հիմնական դարպասապահ Պետեր Չեխին: Մարկ Շվարցերը մրցաշարում իր առաջին հանդիպումն անցկացրեց 41 տարեկան 66 օրական հասակում:
Մինչ այդ ամենատարեց նորեկը հոլանդական «Տվենտեի» դարպասապահ Սանդեր Բոշկերն էր, որը իր նորամուտի ժամանակ եղել էր 40 տարեկան եւ 49 օրական:
Ընդհանուր առմամբ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլում հանդես են եկել 40 տարեկանից բարձր 11 խաղացող, որոնցից 6-ը դարպասապահ են.
Մարկո Բալոտա (Իտալիա, «Լացիո») - 43 տարեկան/253 օրական
Մարկ Շվարցեր (Ավստրալիա, «Չելսի») - 41/66
Ալեսանդրո Կոստակուրտա (Իտալիա, «Միլան») - 40/213
Դեյվիդ Ուայր (Շոտլանդիա, «Ռեյնջերս») - 40/212
Էդվին վան դեր Սար (Հոլանդիա, «Մանչեսթեր Յունայթեդ») - 40/212
Յենս Լեման (Գերմանիա, «Շտուտգարտ») - 40/128
Դանի Ֆերլինդեն (Բելգիա, «Բրյուգե») - 40/117
Անաստասիոս Միտրոպուլոս (Հունաստան, «Օլիմպիակոս») - 40/110
Դոնատո (Իսպանիա, «Դեպորտիվո») - 40/52
Սանդեր Բոշկեր (Հոլանդիա, «Տվենտե») - 40/49
Ռայան Գիգզ (Ուելս, «Մանչեսթեր Յունայթեդ») - 40/12