Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը բաժանում է 8-10-րդ տեղերը

Սպորտ
84aef72cbdff6d6df89118d1b73e0e66

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկեց համաշխարհային մտավոր խաղերում Հայաստանից հանդես է գալիս միայն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

Առաջիկա երկու օրերում շախմատիստները կմրցեն արագ շախմատում: Այսօր անցկացվեց 4 տուր: Լեւոն Արոնյանը առաջինում պարտվեց չինացի Վան Հաոյին, երկրորդում ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ, երրորդում հաղթեց չինացի Լե Քուան Լիմին, իսկ չորրորդում խաղաղ դաշն կնքեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Մեր շախմատիստը 2 միավորով բաժանում է 8-10-րդ տեղերը: Աղյուսակը միանձնյա գլխավորում է հունգարացի Պետեր Լեկոն, որն ունի 3,5 միավոր: Նրանից կես բալ քիչ ունեն Վան Հաոն եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: