Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Տեր-Սահակյանը բաժանում է 1-ին հորիզոնականը

Սպորտ
bd224f4da5d1b8d54c9ce1db215a4a39

Հայաստանի շախմատիստները հաջող են հանդես գալիս հնդկական Կալկաթա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում:

Կայացած 6 տուրից հետո մեր գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 5 միավոր եւ լեհ Յացեկ Ստոպայի հետ բաժանում է 1-ին հորիզոնականը:

Միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը առաջատարներից ետ է մնում կես միավորով: Գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Տիգրան Ս. Պետրոսյանը 3,5-ական միավորով բաժանում են 24-42-րդ տեղերը:

Հայաստանը ներկայացնող միակ շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը շախմատիստների հետ պայքարում վաստակել է 2,5 միավոր եւ այժմ զբաղեցնում է 58-րդ տեղը:

Կալկաթայի մրցաշարը, որին մասնակցում են 13 երկրների 100 շախմատիստներ, անցկացվում է առանց ընդմօւման եւ կավարտվի դեկտեմբերի 14-ին: