A
A
Լավագույնները կպարգեւատրվեն
2013 թվականին Հայաստանի մարզիկ-մարզուհիները եւ մարզիչները 91 դրամական պարգեւ կստանան: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի մամուլի ծառայությունը:
2001 թվականի մայիսի 25-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 462 որոշման համաձայն օլիմպիական խաղերում, պարալիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին եւ մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ են շնորհվում: Այս տարի բոլորից շատ աչքի է ընկել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը, որը ոսկե մեդալներ է նվաճել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, իսկ ամառային ուսանողական խաղերում արծաթե պարգեւ է ստացել: