A
A
«Արարատը» հրաժարվեց երկու ֆուտբոլիստներից
Հայաստանի ֆուտբոլի առաջնության միանձնյա առաջատար Երեւանի «Արարատը» հրաժարվել է երկու ֆուտբոլիստների ծառայությունից:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմի կիսապաշտպաններ 21-ամյա Գեւորգ Օհանյանը եւ 28-ամյա Անդրանիկ Սարգսյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են ակումբի հետ կնքած պայմանագրերը:
Երկու ֆուտբոլիստները այս մրցաշրջանում «Արարատի» հիմնական կազմում միասին մասնակցել են 3 հանդիպման, ընդ որում խաղադաշտում անցկացրել են ընդամենը 68 րոպե: Դա նշանակում է, որ «Արարատը» աստիճանաբար հրաժարվում է պահեստայինների նստարանին «ամրապնդված» խաղացողներին:
Ի դեպ, թիմի 32-ամյա հարձակվող Գալուստ Պետրոսյանը մի քիչ է շատ խաղացել (83 րոպե) այս մրցաշրջանում, իսկ 30-ամյա պաշտպան Վաչագան Կարապետյանը երեք հանդիպումներում անցկացրել է 22 րոպե: