Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» վստահում է մարզչին

Սպորտ
40b7f236e88b8ba4acf96ce0d49a8742

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ետնապահ «Ալաշկերտը» չնայած իր վերջին խաղում 0:7 հաշվով պարտվել է 6-րդ տեղում գտնվող «Բանանցին», սակայն ակումբի ղեկավարությունը շարունակում է վստահել նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ակումբի ղեկավարությունն ամենեւին մտադիր չէ հաշտվել ստեղծված իրավիճակի հետ և շարունակում է վստահել Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարած մարզչական շտաբին: Ավելին, առաջնությունում բարձր տեղ զբաղեցնելու պարտավորությունը իրատեսական է համարվում եւ հենց այդ խնդիրն է դրված գլխավոր մարզչի առջեւ»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ:

Արմեն Գյուլբուդաղյանցն այդ կապակցությամբ հայտնել է, որ խնդիրը լուծելու համար հարկ կլինի ոչ միայն ուժեղացնել թիմի կազմը, այլ նաեւ կատարել որակական նոր քայլեր. «Մտադիր ենք մեծ փոփոխություններ կատարել ակումբում եւ ամբողջովին նոր թիմ ստեղծել»:

«Ալաշկերտն» արդեն պլանավորել է երկու ուսումնամարզական հավաք ձմեռային նախապատրաստական շրջանում: Դրանք տեղի կունենան Անթալիայի Բելեկ քաղաքում, առաջինը 2014 թ հունվարի 20-ից փետրվարի 3-ը, իսկ երկրորդը` փետրվարի 10-24-ը: