A
A
Հայտնի է Գերմանիայի ամենաանկարգապահ մարզիչը
Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» թիմի գլխավոր մարզիչ Արմին Ֆեն համարվում է Գերմանիայի ներկայիս ամենաանկարգապահ մասնագետը:
«Հաննովերի» հետ Բունդեսլիգայի հերթական խաղում 52-ամյա մարզիչը 5-րդ անգամ հեռացվել է պահեստայինների նստարանից: Խաղից հետո Արմին Ֆեն խիստ քննադատել է հանդիպման գլխավոր մրցավար Գյունտեր Պերլին. «Երեւի տուգանային հրապարակում պետք է գնդակահարեին մեր խաղացողին, որպեսզի մրցավարը 11 մ հարված նշանակեր»:
Բունդեսլիգայի 50 տարվա պատմության մեջ ամենաանկարգապահ մարզիչը Էդուարդ Գայերն է, որին մրցավարները 7 անգամ են հեռացրել պահեստայինների նստարանից: