Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըմբիշները հավաքվեցին Վանաձորում

Սպորտ
45e70e7a89777e8432e675f01e2711f1

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի այս տարվա առաջնությունը կայացավ Վանաձորում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, մրցաշարին մասնակցել են 80 ըմբիշ, որոնք մեդալներ են խաղարկել 7 քաշային կարգում: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր քաշում միջինը հանդես է եկել 11-12 մարզիկ:

2013 թվականի Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Ռոբերտ Կիրակոսյանը (55 կգ քաշային կարգ, Երեւան), Կարեն Ասլանյանը (60 կգ, Երեւան), Միհրան Հարությունյանը (66 կգ, Երեւան), Կարապետ Չալյանը (74 կգ, Գյումրի), Արթուր Շահինյանը (84 կգ, Էջմիածին), Մովսես Ադամյանը (96 կգ, Էջմիածին) եւ Վաչիկ Եղիազարյանը (120 կգ, Երևան):