A
A
Ձյուդոյիստները որոշեցին ուժեղագույններին
Երեւանի «ՄԻԿԱ» մարզադահլիճում կայացավ Հայաստանի ձյուդոյի այս տարվա առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցաշարին մասնակցել են 16 թիմերի 98 մարզիկ-մարզուհիներ: Տղամարդկանց 6 քաշային կարգերում ՀՀ չեմպիոններ դարձան Գարիկ Հարությունյանը (60 կգ քաշային կարգ), Դավիթ Ղազարյանը (66 կգ), Դավիթ Նիկողոսյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), Սերգեյ Դանիելյանը (90 կգ) եւ Ազատ Աբրահամյանը (+90կգ):
Կանանց մրցաշարում ոսկե մեդալներ նվաճեցին Երջանիկ Կարապետյանը (52 կգ) եւ Ռոզա Խաչատրյանը (+52կգ):