Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանացը» ջախջախեց ետնապահին

Սպորտ
99743a9ad4615e2cd0fea043cd857923

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 14-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:

Երեւանի «Բանանցը» սեփական հարկի տակ պարզապես ջախջախեց մրցաշարի ետնապահ «Ալաշկերտին»` վերջինիս դարպասն անցկացնելով 7 անպատասխան գնդակ: Այս հաղթանակից հետո «Բանանցը» վաստակեց 19 միավոր եւ վարձրացավ 4-րդ հորիզոնական:

Տուրի վերջին խաղում «Ուլիսն» ու «Գանձասարն» ոչ-ոքի խաղացին իրար հետ եւ մնացին համապատասխանաբար 3-րդ եւ 7-րդ տեղերում:

Այդպիսով ավարտվեց Հայաստանի առաջնության առաջին կեսը: Այժմ թիմերը կգնան ձմեռային արձակուրդ, իսկ նոր տարվանից կպատրաստվեն առաջնության երկրորդ կեսին: Մրցաշարը կվերսկի 2014 թվականի մարտի 1-ին: