Հայաստան - Ադրբեջան` 2:2
Թուրքիայում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հերթական խաղում ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի հետ:
Հանդիպման սկզբում Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Նիջաթ Մամեդովին, իսկ Սերգեյ Մովսիսյանը խաղաղ դաշն կնքեց Էթայ Սաֆարլիի հետ: Մեր թիմի 4-րդ համար Գաբրիել Սարգսյանը թույլ անցկացրեց Վասիֆ Դուրարբայլիի հետ պարտիան եւ պարտություն կրեց:
Լեւոն Արոնյանը սպիտակներով չնայած նյութական առավելության ստացավ Ռաուֆ Մամեդովի նկատմամբ, սակայն 127-րդ քայլին ստիպված համաձայնեց ոչ-ոքիի, քանի որ չկարողացավ գտնել հաղթանակի ճանապարհը:
Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր եւ Հոլանդիայի եւ Չինաստանի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Ուկրաինան, որը 5-րդ հաղթանակը տարավ: Ապա հաջորդում է Ռուսաստանը, որն ունի 7 միավոր:
Հաջորդ, 6-րդ տուրը, կկայանա դեկտեմբերի 2-ին: Այդ օրը մեր ընտրանին կմրցի Գերմանիայի հետ, որն այս տուրում պարտվեց Ռուսաստանին` 0,5:3,5: