A
A
«Արարատը» հաղթեց «Փյունիկին»
ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Արարատն» էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում:
Այսօր կայացած 14-րդ տուրի խաղում արարատցիները սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեցին «Փյունիկին»: «Արարատը» վաստակեց 30 միավոր եւ ավելի պոկվեց իրեն հաջորդող «Շիրակից», որն այս տուրում իր հարկի տակ ոչ-ոքի` 1:1 խաղաց Երեւանի «Միակյի» հետ եւ հերթական կորուստը կրեց: Հայաստանի չեմպիոնն այժմ ունի 22 միավոր:
Տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան ձմռան առաջին օրը` դեկտեմբերի 1-ին: Առաջնության երրորդ թիմը` Կապանի «Գանձասարը», Երեւանում ուժերը կչափի նախավերջին տեղում գտնվող «Ուլիսի» հետ, իսկ 6-րդ հորիզոնականում ընթացող Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում կընդունի մրցաշարի ետնապահ «Ալաշկերտին»: