Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն մրցակից ունի

Սպորտ
37266a18f3634674f97b2c360a9b6cd7

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու Գուստավո Ալֆարոն հայտնվել է հանրահայտ «Ռիվեր Փլեյտի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է calciosudamericano կայքը, արգենտինական գրանդն այժմ նոր մարզիչ է փնտրում, քանի որ ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Ռամոն Դիասի ցույց տված արդյունքներից: Վեց հավանական թեկնածուների մեջ է նաեւ Գուստավո Ալֆարոն, որի հետ ներկայումս բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, ՀՖՖ-ում քննարկվում է նաեւ արգենտինացի մեկ այլ մասնագետի` Մարսելո Բիելսայի թեկնածությունը, որը նույնպես հետաքրքրել է «Ռիվեր Փլեյտի» ղեկավարությանը:

Արգենտինական ակումբի ուշադրութան կենտրոնում են հայտնվել նաեւ Մատիաս Ալմեյդան, Մունյեկո Գալյարդոն, Էրնան Կրեսպոն եւ Ռիկարդո Գարեկան: