A
A
Հայաստանը կարեւոր հաղթանակ տարավ
Թուրքիայում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կարեւոր հաղթանակ տարավ:
Երրորդ տուրում մեր թիմը մրցեց բավական ուժեղ կազմ հավաքագրած ԱՄՆ-ի ընտրանու հետ: Առաջին խաղատախտակին հանդես եկող Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց աշխարհի 10 լավագույն շախմատիստներից մեկին` Հիկարու Նակամուրային: Հենց այդ միավորն էլ վճռեց հանդիպման ելքը, քանի որ մնացած երեք պարտիաներն ոչ-ոքի ավարտվեցին` 2,5:1,5:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 5 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուկրաինան, որը բոլոր երեք խաղերում հաղթանակ է տարել եւ ունի 6 միավոր:
Վաղը կայանալիք 4-րդ տուրում մեր ընտրանին կմրցի Չինաստանի հետ, որն այս տուրում պարտվեց Ռուսաստանին` 1,5:2,5: