A
A
Հայաստանը 34-րդն է աշխարհում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, չնայած այս ամիս ոչ մի խաղ չի անցկացրել, սակայն ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում առաջադիմել է 4 աստիճանով եւ զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը:
Ուշագրավն այն է, որ անցած ամսվա համեմատ ավելացել են միավորները` 716 նախկին 687-ի դիմաց: Պատճառն այն է, որ ՖԻՖԱ-ն բավականին բարդ համակարգով է հաշվարկներ անում, եւ նույնիսկ առանց խաղ անցկացնելու հնարավոր է անգամ բարելավել արդյունքը:
Փաստն այն է, որ մեր հավաքականը եվրոպական երկրների մեջ զբաղեցնում է 22-րդ տեղը, իսկ Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում պետք է մասնակցեն 24 թ