ՈՒԵՖԱ-ն Հայաստանին ընդգրկել է Ադրբեջանի հետ
ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացած վիճակահանության արդյունքներով՝ Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը 2015 թ Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման 1-ին փուլում հանդես կգա 4-րդ խմբում:
Մեր թիմի մրցակիցներն են Սլովակիայի, Հունգարիայի եւ Ադրբեջանի այդ տարիքային թիմերը: Մրցաշարը կկայանա Հունգարիայում, 2014 թ նոյեմբերի 10-15-ը:
Փաստորեն, ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժինը անտեղյակ է միության նախագահ Միշել Պլատինիի այն հայտարարության մասին, որ վիճակահանության ժամանակ ցանկալի չէ նույն խմբում ընդգրկել հակամարտող երկրների հավաքականներին, մասնավորապես Հայաստանին ու Ադրբեջանին:
2015 թ Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության որակավորման 1-ին փուլում Հայաստանի այդ տարիքային հավաքականը հանդես կգա 3-րդ խմբում, որտեղ ընդգրկվել են Իսլանդիայի, Իտալիայի եւ Մոլդովայի թիմերը: Մրցաշարը տեղի կունենա Մոլդովայում, 2014թ. հոկտեմբերի 15-20-ը:
«»