Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը վիրահատվել է

Սպորտ
cdd5a59303310c4f92be3305c7d34f4d

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատվել է Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում:

Ինչպես հայտնել է Մոսկվայի «Սպարտակի» բժիշկ Միխայիլ Վարդապետովը, ծնկի ներքին մենիսկի վիրահատությունը ավարտվել է այսօր առավոտյան ժամը 6:00-ին եւ բարեհաջող է անցել:

Այժմ ֆուտբոլիստը պետք է վերականգման փուլ անցնի, որպեսզի հունվարի կեսերից միանա թիմին: