Հաղթեց ՀՀ պաշտպանության նախարարության թիմը
2013 թվականի ՀՀ վարչապետի ֆուտբոլի գավաթին տիրեց ՀՀ պաշտպանության նախարարության թիմը:
Այսօր «Հանրապետական» մարզադաշտում կայացած եզրափակիչ խաղում ՊՆ-ի ֆուտբոլիստները մրցեցին ՀՀ ոստիկանության թիմի հետ: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում կողմերին չհաջողվեց գոլ խփել` 0:0:
Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11 մ հարվածներ, որոնք ավելի դիպուկ իրացրեց պաշտպանության նախարարության թիմը` 5:3:
Բրոնզե մեդալների արժանացավ ՀՀ կրթության ու գիտության նախարարության թիմը, որը 3-րդ տեղի համար խաղում 3:1 հաշվով հաղթեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության թիմին:
Հավելենք, որ 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված թիմերը պարգեւատրվեցին համապատասխանաբար 600.000, 400.000 եւ 200.000 դրամով, գավաթներով, մեդալներով եւ մարզահագուստով:
Խաղին ներկա էին նախարարներ, ոստիկանապետը եւ այլք։