Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն հայտարարում է, բայց չի պարզաբանում

Սպորտ
daad5bc0541dbd668e13487b57653c6c

«Գեորգի Հաջին՝ անկախ իր եւ ոմանց ցանկություններից եւ երազանքներից, հասկանալի պատճառներով որեւէ կերպ եւ որեւէ պարագայում երբեւէ չի կարող գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը», - նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

ՀՖՖ-ն միաժամանակ հիշեցնում է, որ ֆեդերացիան որեւէ անհատի՝ ոչ Հայաստանում, ոչ արտերկրում, չի լիազորել ՀՖՖ անունից մարզիչ գտնել Հայաստանի հավաքականի համար, բանակցել մարզիչների հետ եւ այլն:

Բանն այն է, ռումինական լրատվամիջոցներից մեկը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու է հայտարարել Գեորգի Հաջիին: Այդ լուրը հետագայում տարածվել է Հայաստանում: ՀՖՖ-ն կարծում է, որ դա լրատվամիջոցների կողմից ընթերցող գրավելու ոչ ազնիվ մղում է:

Սակայն ֆեդերացիան չի պարզաբանում, թե Գեորգի Հաջին ինչու որեւէ կերպ եւ որեւէ պարագայում երբեւէ չի կարող գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: