Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ֆուտբոլիստները տապալվեցին Ֆրանսիայում

Սպորտ
d6b5f6ab0971edd471ad12d09c2da40e

Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը 2015 թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում 0:6 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ընտրանուն:

Թուլուզում կայացած հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց Անտոնի Մարտիալը: Չորս րոպե անց Լոիկ Լանդրեն կրկնապատկեց հաշիվը: Ապա հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆլորիան Թովինը, որը աչքի ընկավ 41-րդ, 55-րդ եւ 71-րդ րոպեներին: Խաղի վերջակետը 87-րդ րոպեին դրեց Սեբաստիան Հալերը:

Հավելենք, որ սա Հայաստանի երիտասարդական հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի առաջին խաղն էր այդ պաշտոնում:

Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի նոյեմբերի 19-ին: Այդ օրը մեր ֆուտբոլիստները կմրցեն Բելառուսի իրենց հասակակիցների հետ: