A
A
Ռաֆայել Նազարյանին փոխարինեց օգնականը
Երեւանի «Փյունիկի» առաջիկա երկու հանդիպումներում գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Վարազդատ Ավետիսյանը, որը թիմի մարզչական շտաբում է աշխատում: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:
Այսօր Վարազդատ Ավետիսյանն առաջին մարզումն է անցկացրել իր նոր կարգավիճակում, չնայած, «Փյունիկի» 10 ֆուտբոլիստներ ներկայումս Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում գտնվում են Ֆրանսիայում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը պաշտոնանկ էր արվել` թիմի անբավարար ելույթների համար: Ի դեպ, «Փյունիկը» Հայաստանի առաջնությունում այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը, բացի այդ մտել է գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: