2014 թ ամռանը Եվրոպան չի քնի
ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի նախնական ժամերը:
Մրցաշարի բացման հանդիպումը կկայանա հունիսի 12-ին, Սան Պաուլոյում, Երեւանի ժամանակով 22:00-ին: Այդ օրը Բրազիլիայի հավաքականը կհանդիպի Ա խմբի երկրորդ թիմի հետ:
Խմբային փուլի խաղերը կսկսվեն տարբեր ժամերի` օրվա առաջին հանդիպումները 20:00-ին, երկրորդները` 23:00-ին կամ 24:00-ին, երրորդները` 2:00-ին: Մեկ հանդիպում ընդհանրապես նշանակվել է գիշերվա ժամը 5:00-ին:
Փլեյ օֆի հանդիպումները կկայանան ժամը 20:00-ին եւ 24:00-ին: Եզրափակիչ խաղը նախատեսված է հուլիսի 13-ին, ժամը 23:00-ին:
Հավելենք, որ արդեն հայտնի են աշխարհի առաջնության մասնակից 21 թիմերի անունները: Այս օրերին անցումային խաղեր են անցկացվում Եվրոպայում, Աֆրիկայում, ինչպես նաեւ Հարավային Ամերիկային, Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի եւ Օվկիանիայի ներկայացուցիչների միջեւ: