Երիտասարդականը մեկնեց Ֆրանսիա
Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Ֆրանսիա: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մեր թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը իր հետ վերցրել է 20 ֆուտբոլիստ, որոնցից 10-ը ներկայացնում են Երեւանի «Փյունիկը»:
Հայաստանի երիտասարդականը պատրաստվում է նոյեմբերի 14-ին Թուլուզում կայանալիք Ֆրանսիայի ընտրանու հետ խաղին: Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է ֆրանսիացի ֆուտբոլիստների հաղթանակով` 4:1:
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Ֆրանսիա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան «Գանձասար»
Արթուր Թորոյան «Բանանց»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
Գրիգոր Հովհաննիսյան «Փյունիկ»
Արման Հովհաննիսյան «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Վասպուրակ Մինասյան «Փյունիկ»
Դավիթ Մարիկյան «Շիրակ»
Ալեն Համբարձումյան «Գանձասար»
Կիսապաշտպաններ
Կարեն Մուրադյան «Շիրակ»
Սարգիս Շահինյան «Բրագա», Պորտուգալիա
Վահագն Այվազյան «Բանանց»
Արտյոմ Սիմոնյան «Զենիթ», Ռուսաստան
Դավիթ Հակոբյան «Շիրակ»
Վարդան Բակալյան «Փյունիկ»
Գագիկ Պողոսյան «Փյունիկ»
Աշոտ Սարդարյան «Փյունիկ»
Հարձակվողներ
Վիուլեն Այվազյան «Փյունիկ»
Սարգիս Ադամյան «Հանզա», Գերմանիա