A
A
Յուրի Վարդանյանը ընդունեց Լիլիամ Քեշիշյանին
ՀՀ սպորտի եւ երիտասաարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր ընդունեց Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանին: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկումներ ունեցան երկու երկրների հնարավոր համագործակցության ուղիների, ինչպես նաեւ մարզական ոլորտում համատեղ իրականացվող նախագծերի շուրջ: Հաշվի առնելով Հայաստանում շախմատի ու ֆուտբոլի զարգացման տեմպերը` ուրուգվահայ նախարարն ընդգծել է, որ համագործակցության ռեալ հնարավորություններ տեսնում է հենց այդ երկու մարզաձեւերում:
Հավելենք, որ Լիլիամ Քեշիշյանին Հայաստանում ուղեկցում են Ուրուգվայի նորանշանակ դեսպան Անիբալ Կապրալին եւ Մոնտեվիդեոյի տուրիզմի տնօրեն Րաֆֆի Ունանյանը