Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

30 տարում` 286 մեդալ

Սպորտ
81f696586fb146405adc9cbeb9712698

Այսօր լրացավ սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադրման 30 տարին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Երեւանի նախկին Օրջոնիկիձեի շրջանի թիվ 2 համալիր մարզադպրոցը, որը 2003-ից կրում է ներկայիս անվանումը, պատրաստել է մեծ թվով մասնագետ-մանկավարժներ, որոնցից 30-ը ստացել են ՀՀ վաստակավոր մարզչի, իսկ 16-ը` Միջազգային կարգի մրցավարի կոչում:

Անցած 30 տարիների ընթացքում մարզօջախի սաները Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում նվաճել են 286 մեդալ, որից 64-ը ոսկե, 77-ը` արծաթե, 145-ը` բրոնզե:

Մարզադպրոցը ներկայումս մասնաճյուղեր եւ մարզական խմբեր ունի Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Եղվարդում եւ Ստեփանակերտում: