A
A
Մարիա Գեւորգյանը հետապնդում է առաջատարներին
Հայաստանի շախմատիստուհի Մարիա Գեւորգյանը հաջող է հանդես գալիս Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում:
Կայացած 7 տուրից հետո նա վաստակել է 5,5 միավոր եւ բաժանում է 3-7-րդ տեղերը: Իր վերջին պարտիայում նա սպիտակներով հաղթեց հնդկուհի Սուբարաման Վիջայալակշմիին:
Մարիա Գեւորգյանը այժմ կես միավորով ետ է մնում մրցաշարի երկու առաջատարներից` հնդկուհի Մարի Ան Գոմեսից եւ վրացուհի Նինո Բաթիաշվիլուց:
Այսօր կայանալիք 8-րդ տուրում Մարիա Գեւորգյանը սեւերով կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Մակա Փուրցելաձեի հետ:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են ուղիղ 100 շախմատիստուհի: Հաղթողը կորոշվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: