Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիկ Դարչինյանը պարտվեց

Սպորտ
6824875db8dfece42c6c824564f18c15

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին չհաջողվեց ռեւանշի հասնել ֆիլիպինցի Նոնիտո Դոների նկատմամբ, որին 6 տարի առաջ պարտվել էր աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար մարտում:

Այսօր առավոտյան կայացած ռեւանշ-մրցամարտում մեր հայրենակիցը ութ ռաունդից հետո եզրային մրցավարների հաշվարկով հաղթում էր 78:74 հաշվով, սակայն 9-րդում նա ուժեղ հարված բաց թողեց եւ նոկաուտի ենթարկվեց: Այդպիսով, Վիկ Դարչինյանին չհաջողվեց իրեն վերադարձնել աշխարհի չեմպիոնի գոտին: