Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր «Արարատը» կընդունի «Շիրակին»

Սպորտ
0ffb8c659804cdcf5e064d9512bdd7ab

Այսօր երկու հանդիպումներով կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 12-րդ տուրը:

Մրցաշարի միանձնյա առաջատար Երեւանի «Արարատը» սեփական հարկի տակ կընդունի հանրապետության չեմպիոն Գյումրիի «Շիրակին»: Չնայած այդ հանգամանքին, բուքմեյքերները հավասար են գնահատում թիմերի շանսերը` 2,55 գործակից յուրաքանչյուրի հաղթանակի համար:

Այսօրվա երկրորդ խաղում Երեւանի «Ուլիսը» կհյուրընկալի Երեւանի «Փյունիկին»: Մասնագետները նախապատվություն տալիս են փյունիկցիներին, որը 17 միավորով ընթանում է երկրորդ տեղում:

Տուրի մյուս երկու հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 10-ին: Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում կմրցի Երեւանի «Միկայի» հետ: Բուքմեյքերներն մի փոքր շատ հավատում են դաշտի տերերի հաղթանակին` 2,40 գործակից 2,70-ի դիմաց:

Տուրը կեզրափակվի «Ալաշկերտ» - «Գանձասար» խաղով: Այս զույգի ֆավորիտը միանշանակ Կապանի թիմն է, որի հաղթելու շանսերը երեք անգամ ավելի բարձր են գնահատում բուքմեյքերները: