A
A
Հայաստանը առաջին միավորը կորցրեց
Վարշավայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը առաջին տուրում ոչ-ոքի խաղաց Բուլղարիայի հետ` 2:2 եւ առաջին միավորը կորցրեց: Բոլոր 4 պարտիաներն էլ խաղաղ ավարտ ունեցան: Այսօր կայանալիք երկրորդ տուրում մեր ընտրանին կմրցի Չեռնոգորիայի ազգային թիմի հետ:
Հայաստանի կանանց հավաքականը մեկնարկային խաղում 3,5:0,5 հաշվով վստահ հաղթեց Խորվաթիայի թիմին: Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան պարտության մատնեցին իրենց մրցակիցներին, իսկ Էլինա Դանիելյանը կիսեց միավորը: Երկրորդ տուրում մեր ընտրանին կհանդիպի Բելգիայի հավաքականի հետ: