Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Հակոբյանը բաց կթողնի առաջին խաղը

Սպորտ
79c3c65bbd94dd2d249ab8fb9c7fdbe0

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում հանդես կգա առանց հիմնական կազմի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանի:

Մեր թիմի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը նրա փոխարեն հայտավորել է Տիգրան Պետրոսյանին: Բուլղարիայի հետ խաղում առաջին երեք խաղատախտակներին հանդես կգան համապատասխանաբար Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Գաբրիել Սարգսյանը:

Մեր կանանց հավաքականը Խորվաթիայի հետ անդրանիկ մրցախաղը կսկսի այսպիսի քառյակով. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա:
Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին: