A
A
Հայաստանի ծանրորդերը որակազրկվել են
Հայաստանի 6 ծանրորդներ որակազրկվել են դոպինգ օգտագործելու համար: Այդ մասին տեղեկացնում է Լեհաստանի ծանրամարտի ֆեդերացիայի կայքը:
2013 թվականի պաշտոնական մրցումներում դոպինգ ստուգումը դրական արդյունք է տվել 29 մարզիկ-մարզուհիների մոտ: Հայաստանի ծանրորդները պատժվել են տարբեր ժամանակներով:
Աշոտ Բեջազյան` 28.02.2013 - 28.02.2015
Մարգարիտա Ղազարյան` 27.02.2013 - 27.02.2015
Նաիրա Հարությունյան` 28.02.2013 - ցմահ
Անդրանիկ Կարապետյան` 11.04.2013 - 11.04.2015
Գոռ Մինասյան` 10.05.2013 - 10.05.2015
Դավիթ Գասպարյան` 28.02.2013 - 28.02.2015
Ի դեպ, դոպինգ օգտագործելու համար բոլորից շատ պատժվել են մեր ներկայացուցիչները: Ուկրաինայից բռնվել են 4 հոգի, Ռուսաստանից, Մոլդովայից, Վրաստանից, Ռումինիայից, Իրանից, Իրաքից եւ Եգիպտոսից` 2-ական: