Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշխատանքային ռեզերվներ»-ին՝ ԿԳՆ պարգեւներ

Սպորտ
2dd2967a2bbf3e0b9a4374493b7bdfe1

«Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպության հիմնադրման 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը հանրապետության մի շարք վաստակաշատ մարզիչներ այսօր արժանացել են պատվոգրերի և հուշամեդալների:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, ով, մասնավորապես, կարևորել է մանկապատանեկան սպորտի մասսայականացման, առողջ ապրելակերպի զարգացման, ինչպես նաև երիտասարդության շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության առաջացման գործում «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպության ցուցաբերած մեծ ավանդը:

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանով Մատաղ սերնդի կրթության, ֆիզիկական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ` կազմակերպության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» և նախարարության պատվոգրով: