Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» 4-դն է Եվրոպայում

Սպորտ
7d0d1c02d29027cd11a7b0bcb44d04a7

Երեւանի «Միկան» շախմատի կանանց թիմը չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնելՀունաստանում ավարտված Եվրոպայի ակումբային առաջնությունում:

Վերջին 7-րդ տուրում մեր շախմատիստուհիները 3:1 հաշվով հաղթեցին ռումինական «Պոլիտեխնիկային» եւ վաստակեցին 9 միավոր: Մեր թիմը 3-4-րդ տեղերը բաժանեց ռուսական «Ուգրայի» հետ, սակայն միավորների ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 4-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Մոնակոյի «Սերկլ Չեսը», որը մրցակցությունից դուրս էր եւ 14 միավորով վստահ գրավեց առաջին տեղը։

Մեր թիմից առավել հաջող հանդես եկավ Էլին Դանիելյանը, որը 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստուհիների մեջ զբաղեցրեց 2-րդ տեղը: