Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը 38-րդ հաղթամակը տարավ

Սպորտ
de9f26d581f712584351fe5c48e80a63

Գերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 38-րդ հաղթամակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

Երեկ կեսգիշերից հետո գերմանական Օլդենբուրգ քաղաքում կայացած մենամարտում մեր հայրենակիցը վստահ առավելության հասավ 29-ամյա իտալացի բռնցքամարտիկ Ջովանի դե Կարոլիսի նկատմամբ, չնայած հարկ եղավ անցկացնել բոլոր 12 ռաունդները: Եզրային երեք մրցավարներն էլ հաղթանակ շնորհեցին Արթուր Աբրահամին` 120:108, 119:109, 119:109:

Մրցամարտի 6-րդ եւ 8-րդ ռաունդներում աշխարհի նախկին չեմպիոնը կարող էր նոկաուտով հաղել, սակայն իտալացուն հաջողվեց խուսափել այդ տհաճ պահից: Հետագայում Ջովանի դե Կարոլիսը հիմնականում փախչում էր Արթուր Աբրահամի հարվածներից:

Հաջորդ մարտը մեր հայրենակիցը կանցկացնի 2014 թվականին, աշխարհի ներկայիս չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ: Արթուր Աբրահամը հաղթել է նրա հետ անցկացրած առաջին մենամարտում, իսկ ռեւանշի ժամանակ պարտվել է եւ զիջել չեմպիոնական տիտղոսը: