Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնանկություն

Սպորտ
f971df6cc953f221ebe4fb34330cf2a6

Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը պաշտոնանկ է արվել:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նրա տեղը նշանակվել է Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Վերջինիս օգնականները կլինեն Արման Տոնոյանը, Աշոտ Գրիգորյանը եւ Արման Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ Աբրահամ Խաշմանյանը մինչ այդ գլխավորում էր Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ընտրանին, ուստի ՀՖՖ այժմ պետք է նոր մարզիչ փնտրի արդեն այդ տարիքային հավաքականի համար: