Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նավակներ Գերմանիայից

Սպորտ
806714c9f3e84faa366b4806fc401b26

ՀՀ թիավարության օլիմպիական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը նվեր է ստացել Գերմանիայի Դաշնությունից: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

1700-1800 եվրո արժողության սպորտային նավակները մարզադպրոցին նվիրաբերել է Դյուսբուրգում գործող հայտնի «Պլաստեքս» ընկերության սեփականատեր Ռիչարդ Սեյռուգան: Նավակները նախ Գերմանիայից հասցվել են Մոսկվա, այնուհետև Դոնի-Ռոստով, հետո նոր Երեւան, ընդ որում ճանապարհի վերջին հատվածը հովանավորել է Դոնի-Ռոստովի թիավարության հավաքականի ավագ մարզիչ, մեր հայրենակից Ալեքսանդր Աբրահամյանցը:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ մոտ ապագայում նույն մարզադպրոցը Լեհաստանից կստանա ևս 10 նավակ: