Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյանին նամակ են գրել

Սպորտ
9bd642faa3091a1c3098fecc0f317bd6

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նամակով դիմել են Վարդան Մինասյանին` խնդրելով վերանայել իր որոշումը, վերադառնալ եւ շարունակել գլխավորել ազգային թիմը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:


«Մենք, իհարկե, հարգում ենք Վարդան Մինասյանի որոշումը, բայց կուզենայինք, որ Վարդան Մինասյանը հրաժարվեր իր որոշումից: Չորս տարի մենք դժվար ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ, կարողացել ենք ստեղծել համերաշխ թիմ, լինել միասնական ու պայքարել մեր թիմի հաղթանակների համար ու ուրախացնել մեր երկրպագուներին: Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր թիմում ստեղծվել է լավ մթնոլորտ, մարդկային լավ հարաբերություններ: Մենք նաեւ պրոֆեսիոնալ լավ ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ եւ կուզենայինք շարունակելով մեր աշխատանքը միասին, նոր ընտրական փուլում միասին նվաճել եզրափակիչի ուղեգիրը: Մենք խնդրում ենք, որ Վարդան Մինասյանը վերանայի իր որոշումը եւ շարունակի գլխավորել մեր թիմը: Մենք սպասում ենք մեր գլխավոր մարզչի որոշմանը» - ասված է հավաքականի ֆուտբոլիստների նամակում: