Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» պարտվեց ֆավորիտին

Սպորտ
14e4636576e40fb98313b9df1ec3c7cd

Երեւանի «Միկա» շախմատի կանանց թիմը Եվրոպայի ակումբային առաջնության երկրորդ տուրում պարտվեց մրցաշարի ֆավորիտ «Սերկլ Չես» թիմին:

Առաջին խաղատախտակին հնդկուհի Հարիկա Դրոնավալին ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն չինուհի Հոու Իֆանի հետ: Խաղաղ դաշն կնքեցին նաեւ Լիլիթ Մկրտչյանն եւ Լելա Ջավախիշվիլին, որոնք միավորները կիսեցին հնդկուհի Համպի Կոներուի եւ շվեդուհի Պիա Կրամլինգի հետ: Իսկ ահա մեր ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը պարտվեց Աննա Մուզիչուկին, ինչն էլ վճռեց հանդիպման ելքը` 1,5:2,5:


Երեւանի «Միկան» երկու տուրից հետո ունի 3 միավոր եւ զբաղեցնում է 6-րդ տեղը: Այսօր մեր թիմը կհանդիպի սերբական «Զելիցայի» հետ, որը նույնպես տարել է մեկ հաղթանակ, սակայն ընդհանուր հաշվարկով ընթանում է 3-րդ հորիզոնականում: