Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հինգ մեդալ՝ Ուկրաինայից

Սպորտ
17d9295f132b003f1f1bdc30fad40e18

Ուկրաինայի Վիննիցա քաղաքում կայացած հրաձգության Ուկրաինայի երիտասարդական բաց առաջնությունում 6 հոգուց բաղկացած Հայաստանի հավաքականը վաստակեց 5 մեդալ եւ երկու գավաթ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր երիտասարդ հրաձիգ Հրաչ Բաբայանը հաղթող է ճանաչվել երկու վարժությունում: Նա միաժամանակ հռչակվել է առաջնության լավագույն հրաձիգ եւ արժանացել գավաթի:

Սուրեն Բերյանը նվաճել է մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Լիլիթ Մկրտչյանը հաղթել է վազող թիրախ նորմալ վազք, 10 մ վարժությունում: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է 1-ին տեղը եւ պարգեւատրվել հատուկ գավաթով: Մեր թիմը այսօր կվերադառնա հայ